տուն Քաղաքական Միջազգային Սիդնեյում փչովի հսկայական լաբիրինթոս է բացվել

Սիդնեյում փչովի հսկայական լաբիրինթոս է բացվել

108
0

Giant Inflatable Sculpture Unveiled At The Sydney Opera House

Սիդնեյում օպերայի հանրահայտ շենքի դիմացի հրապարակում բացվել է փչովի հսկայական լաբիրինթոս։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով Associated Press-ին։

Բրիտանական Air ընկերության կողմից ստեղծված «Լյումինարիում» անունը կրող այս շինությունը ունի 53 մետր երկարություն և 9 մետր բարձրություն։ Լաբինթոսով անցնելիս հնչում է խորհրդավոր երաժշտություն, տեղի է ունենում գույների փոփոխություն, ինչպես նաև լսվում են տարօրինակ ձայներ։

«Սա ինտերակտիվ ատրակցիոն է, որը բաց է բոլորի համար։ Մարդիկ հաճույք են ստանում գույներից, լույսից ու ձայներից ոչ թե միայնակ, այլ բոլորը միասին։ Աչքի առաջ բացակայում է հորիզոնը, ինչի հետևանքով հեշտ է կորցնել կողմնոորշումը տարածության մեջ և հնարավոր է մոլորվել։ Այս ամենն անկրկնելի զգացումներ է առաջացնում»,- ասել է այս շինության ճարտարապետ Շանտի Ֆրիդը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here