տուն Հասարակություն Սիգի որսը թույլատրում են օրենքով, բայց կարճատեւ

Սիգի որսը թույլատրում են օրենքով, բայց կարճատեւ

318
0

Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է իրականացնել սիգի փորձարարական որս: Այսօր կառավարության նիստում ասաց նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ջիլավյանը: Վերջին անգամ դա արվել է 2004 թ-ին: Այսինքն՝ դրանից հետո սիգի փորձաքանակ չի սահմանվել:

Պաշտոնյայի խոսքով՝ փորձարարական որսը թույլատրելու են մինչեւ հոկտեմբեր:

Վարչապետն ասաց, որ կառավարությունը փորձում է կանոնակարգել սիգի ապօրինի որսը: «Սեւանում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է սիգի պաշարի պաշտպանության առաջամարտիկ դառնան»,- առաջարկեց կառավարության ղեկավարը: