տուն Հասարակություն Մշակույթ «Սիգարները լցնում են գրպանս, երաժշտությունը՝ հոգիս». Ավո Սիգար

«Սիգարները լցնում են գրպանս, երաժշտությունը՝ հոգիս». Ավո Սիգար

1258
0
Ավո Ուվեզյան. Ավո Սիգար. Davidoff հայտնի սիգարների բրենդի հիմնադիրը

Արդյոք ի՞նչ կապ կարող է լինել սիգարների և երաժշտության միջև, ո՞րն է դրանց ընդհանրությունը։ Առաջին հայացքից թվում է, թե ոչինչ,սակայն այս հարցի շուրջ այլ է կարծքին այն մարդու, ով կարողացավ ստեղծել նոր երաժշտություն և նոր սիգար` այդ ամենի մեջ ունենալով իր իսկ մոտեցման ձևերը, որոնք ճշմարտի են թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում:

«Շատ ընդհանրություններ կան։ Օրինակ, երբ երաժշտություն ես ստեղծում, սկսում ես թեմայից, զարգացնում ես թեման, ներածություն հորինում։ Նույնը սիգարների դեպքում՝ ի՞նչ սիգար եմ ուզում այսօր ստեղծել՝ փափուկ, թե՞ թունդ։

Սիգարն ու երաժշտությունն ինձ համար շատ կարևոր են։ Օրվա մեջ նվազագույնը 2–3 ժամ դաշնամուր եմ նվագում։ Մի քանի ամիս առաջ զգացի, որ չեմ կարողանում սեղմել աջ բռունցքս։ Արտրիտն անհանգստացնում է ինձ։ Սկսել եմ դեղեր ընդունել։ Չեմ ուզում ապրել մինչ այն պահը, երբ  չեմ կարողանա նվագել»։

Դեռևս չորս տարեկանում դաշնամուրի ստեղնաշարի վրա հազիվ մեղեդի հնչեցնող այս տղան, հետո  պետք է գերեր աշխարհը ոչ միայն իր երաժշտությամբ, այլև` ինքնատիպ բիզնեսի հմայքով: Ինչպես ինքն է իր մասին ասում` «Սիգարները օգնում են գրպանիս, երաժշտությունը՝ հոգուս»:

Դեռևս հայկական ջարդերից առաջ Թուրքիայից գաղթաց երգահան Հակոբ Կույումջյանի   ընտանքիում  է 1926–ին Բեյրութում ծնվել է հայազգի երաժիշտ և գործարար, ջազի լեգենդ և Սիգարի արքա Ավո Ուվեզյանը` բոլորին քաջ հայտնի Ավո Սիգարը:  Ավոն ամբողջ աշխարհին հայտնի նախ և առաջ Ֆրենկ Սինատրայի կտարմամբ հնչող  « Strangers in the Night»  երգով, որի երաժշտության հեղինակն ինքն է: Երգի պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց, որովհետև ձայնասակավառակի պատրաստամն ժամանակ դիտմամբ թե պատահմաբ Ավո Ուվեզյանի փոխարեն հիշատակվում է  այլ հեղինակի անուն:  Ֆրենկ Սինատրայի Strangers in the Night երգի երաժշտության հեղինակը հենց մեր Ավոն է, Ավո Սիգարը։

«Իմ իրավունքներն այդ երգի նկատմամբ ձեռք եմ բերել 1958–ի հոկտեմբերին։ Ես այդ երգի երաժշտությունն եմ գրել։

 Իմ ընկերը նաև Սինատրայի ընկերն էր։ Նա երգն իր հետ էր վերցրել ու տարել Ֆրենկին ցույց տալու։ Նրան դուր էր եկել երաժշտությունն ու նա հավաքել էր երեք հոգու և մի գիշերվա ընթացքում գրվել է բառերը։ Քանի որ, դա երաժշտություն գրելու իմ առաջին փորձն էր, ես այն ուղարկել էի նաև գերմանացի երգահան Բերտ Կեմպֆերտին.ցանկանում էի, որ նա նախ այն թողարկի Գերմանիայում, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ–ի ձայնագրման ոլորտը հիմնականում վերահսկվում էր մաֆիայի կողմից։ Երգը լույս տեսավ Գերմանիայում, այնուհետև երբ այն սկսեց հնչել ԱՄՆ–ում դատի տվեցի ձայնագրման ընկերությանը, որ վճարեն ինձ։ Դրանից  քիչ անց ինձ մոտեցան երկու մարդ և հորդորեցին հրաժարվել դատական գործընթացից, քանի որ ընտանիք ու երեխաներ ունեմ և նույնիսկ իմ ընկեր Ֆրենկը ինձ չի կարողանա օգնել։ Ձայնագրման ընկերությունն ինձ շատ քիչ վճարեց և ես դադարեցրեցի դատական գործընթացը։
Strangers in thе Night–ը իմ միակ գործը չէ։ Տանգո էլ եմ գրել։ Նույնիսկ արգենտինացիներն են ասում` Ավո, դու միակ ոչ արգենտինացին ես, ով այդպես զգում է տանգոն և կարող է երաժշտություն գրել»։

 Ապագա երաժիշտ դեռևս պատանեկան տարիներից աչքի է ընկել իր նպատասլացությամբ, բնավորության կոնկրետ ու սկզբունքային գծերով.

Նա 16 տարեկանում ստեղծում է երաժշտկան իր խումբն ու հանդես գալիս Բեյրութի զբոսաշրջիկների համար:

Չնյած հայրը շատ վաղ է լքում իրենց, սակայն հոր ազդեցությունը շատ մեծ է եղել Ավոյի կյանքում: Նա 16 տարեկանում կորցնում է հորը, սակայն նրանից ստացած դաստիարակությունն ու կյանքի դասերը մշտապես ուղեկցում են հայ գործարարին մինչև իր կյանքի վերջին օրերը:

Ավո Ուվեզյանը սկսել է զբաղվել երաժշտությամբ շատ  վաղ հասակից, որի առիթով նա իր մասին կատակով ասում է` «Ես ավելի վաղ սկսել եմ նվագել, այլ ոչ թե քայլել» հումորով ասում է երաժիշտը:  Երբ 16 տարեկանում նրա հայրը մահացել է Ավոն արդեն սեփական ջազ խումբն է ունեցել՝ Lebanon Boys, ինչի շնորհիվ նա կարողացել է հոգալ ընտանիքի՝ մոր և երկու քույրերի կարիքները։ Պետք նշենլ, որ Ուվեզյան կեղծանունը նա ստացել է հորից, որին ուվեզ են կոչել իր շարժունակության և ակտիվության համար։ Իսկ ուվեզ (արաբերենից թարգմանաբարնշանակում է մոծակ:

Հետագայում նա պայմանագրով ելույթ է ունեցել Թեհրանում՝ Իրանի շահին պատկանող մի ռեոստորանում, որի աջակցությամբ էլ հետագայում ստացել է ԱՄՆ–ի մուտքի արտոնագիր։

Հաստատվելով Նյու Յորքում Ուվեզյանն ամուսնացել է և 3 որդի ունեցել։ 24 տարի անց նրա կինը՝ Մերին վախճանվել է, ինչից հետո նա տեղափոխվել է Պուերտո Ռիկո։

Արդեն 1970–ականների վերջում  հմտանալով սիգարների արտադրության մեջ նա ժամանում է Դոմինիկյան Հանրապետություն։ Սկզբնական շրջանում նա վաճառում էր այդ երկրի ամենահայտնի սիգար արտադրողի՝ Հենդրիկ Կելների սիգարները, սակայն մի քանի տարի անց նա արդեն սեփական արտադրությունն է հիմնում, ինչը չի խանգարում նրան ակտիվորեն զբաղվել նաև ջազով։

Այդպես առաջացել է սիգարների AVO ապրանքանիշը։

«1996–ին իմ ապրանքանիշը վաճառել եմ Davidoff–ին, անունս մնացել է սիգարների վրա, այնպես որ պետք է ներգրավված լինեմ բիզնեսում։ Ուղղակի վաճառել, ստանալ գումարն ու հեռանալ՝ ինձ համար չէ։ Երբ նոր էի սկսում բիզնեսը, Պուերտո Ռիկոյից Դոմինիկյան Հանրապետություն գնում էի ամսեկան 2–3 անգամ։ Ամեն անգամ երբ նոր հոսք, սահմանափակ սերիա ենք բացում ես մասնակցում եմ դրան։ Առաջին հերթին հետևում եմ սիգարի բույրի ու թնդության բալանսին։ Հենց դա է ծխող մարդը փնտրում սիգարում»,-ասում է նա։

Հարցազրույցներից մեկի ժամանակ նրան տրված հարցին, թե ունե՞ք արդյոք սիրելի  սիգարներ, Ավոն մեծագույն անկեղծությամբ պատասխանում է.

«Սիգարի շատ տեսակներ ունեմ։ Սիգարներն իմ երեխաներն են. Ինչպե՞ս կարող եմ նրանցից սիրելիին առանձնացնել։ Չնայած սահմանափակ սիգարների մեջ ունեմ նախընտրելիները, օրինակ, նրանք, որ ստեղծվել են իմ 75–ամյակի համար։ Compranero-ն նույնպես սիրելիներից է։

Քիչ եմ խմում։ Սակայն սիգարի հետ լավագույն համադրությունը նույն, Կարիբյան ավազանի ռոմն է։ Գինին նույնպես լավ է»։

Հետաքրքիր փաստեր է երաժշտի մասին ներկայացնում  SHANT TV Armenia-ն:

Ակնարկը՝ Վարդիթեր Գիշյանի աշխատանքային արխիվից:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here