Հակածխախոտային օրենքի քննարկումներն անցել են ժամանակավոր դադարի փուլ: Վերջերս հարցազրույցներից մեկում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ հակածխախոտային օրենքի վերջնական մուտքը լիագումար նիստ հետաձգվել է՝ լրամշակումներ իրականցելու և հնարավոր առաջարկները օրենքի նախագծում ներառելու նպատակով: Այս որոշումը, միգուցե, դրական է, բայց այն դժվար թե հանգեցնի վերջնական նախագծում ընդգրկվող կետերի ճշտությանն ու իրավացիությանը: Առողջապահության նախարարության տեսանկյունից՝ հանրային փակ, կիսափակ և բաց տարածքներում անհրաժեշտ է արգելել ոչ միայն սիգարետ ծխելը, այլ նաև էլ. սիգարետի ու թութունի տաքացման տեխնոլոգիայով աշխատող սարքերի օգտագործումը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք սիգարետի այլընտրանք հանդիսացող այս սարքերն իսկապես նույնքան վտանգավոր են, ինքչան թութունն այրող սիգարետը: Ցանկալի կլիներ, որ Առողջապահության նախարությունը կարողանար ավելի հիմնավոր և կառուցողական տեղեկատվություն տրամադրել սիգարետի այլընտրանքային սարքերի վերաբերյալ, որպեսզի օգտագործողները ընտրության հնարավորություն ստանային:
Այժմ այն, ինչ մենք լսում ենք, միայն այլընտրանքային արտադրանքի միանշանակ ժխտումն է, ինչ շատերին շփոթեցնում է և կանգնեցնում երկընտրանքի առաջ՝ օգտվել այլընտրանքային պրոդուկտներից, թե ոչ: ՀՀ Առողջապահության նախարարությանը չեն գոհացնում նաև բազմաթիվ զարգացած երկրների առողջապահական մարմինների կողմից իրականցված հետազոտությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ թութունի տաքացման տեխնոլոգիայով աշխատաող սարքերը վաճառքի թույլտվություն են ստացել ԱՄՆ-ում, և դիտարկման փուլում են ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկողության վարչության կողմից: Ավելին, Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության կողմից վերջերս հրապարակվել է այլընտրանքային պրոդուկտների, մասնավորապես վեյփային պրոդուկտների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը, որտեղ նշվում է, որ վեյփինգ արտադրատեսակներն ու թութունը չայրող սարքերը մեծ պոտենցիալ ունեն երկիրը ծխից ձերբազատելու և ներկայիս խնդիրները լուծելու գործում: Միաժամանակ, հայտարարությունում նշվում է, որ երկրում վեյփինգ արտադրատեսակները դիտարկվելու են որպես ծխելը թողնելու միջոց Նոր Զելանդիայի շուրջ 550,000 ծխողների համար, իսկ երկրի առողջապահության նախարարությունը կոչ է անում դիմել ծխելը թողնելու աջակցության կենտրոններ, որտեղ ճիշտ ուղղություն կտրվի թութունը չայրող արտադրատեսակների միջոցով ծխելը թողնելու գոծընթացին: Նախարարությունը նշում է, որ այլընտրանքային պրոդուկտները նիկոտինային թունավրոման վտանգ չեն պարունակում ծխողների համար, իսկ դրանց կողմից արտազատվող գոլորշին շրջապատի համար ռիսկ չի ներկայացնում:
Շատ կարևոր է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչը՝ հաշվի առնելու հաղորդակցման տարբերակումը պոտենցիալ քիչ վնասակար ապրանքների դեպքում՝ հաշվի առնելով այն փաստը որ նիկոտինի մատակարարումն առավելապես վնասակար է այրմամբ աշխատող պրոդուկտների միջոցով։ Կարգավորող մոտեցում մշակելու նպատակով ԱՀԿ-ն խարհուրդ է տալիս տարբերակել արտադրատեսակները ըստ իրենց՝ սիգարետից տարբերվելու հատկանիշների։