տուն Քաղաքական Միջազգային Սթիվ Ջոբսի առանձնատունը կվերածվի թանգարանի

Սթիվ Ջոբսի առանձնատունը կվերածվի թանգարանի

263
0

17

Կալիֆոռնիայի Լոս Ալտոս քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի առանձնատունը, որտեղ նա ապրել է, երբ հաճախում էր ավագ դպրոց, կարող է վերածվել թանգարանի: Հենց այս առանձնատան ավտոտնակում 70-ականների կեսին Apple-ի նախկին ղեկավարը Սթիվ Վոզնյակի հետ հավաքել են առաջին «խնձորային» համակարգիչը:

Շուտով այս տունը կարող է ստանալ կարգավիճակ և անցնել պետության կողմից պահպանվող կառույցների շարքը: Լոս-Ալտոսում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը քննելու է այդ հարցը: Մեծ է հավանականությունը, որ Ջոբսի առանձնատունը կստանա նման կարգավիճակ:

Տեղեկացնենք, որ Apple-ի ապագա հիմնադիրն այստեղ է տեղափոխվել, երբ սովորում էր յոթերորդ դասարանում: Սթիվ Վոզնյակի հետ նրանք ավտոտնակում հավաքեցին իրենց առաջին 50 համակարգիչները, իսկ մեկ տարի անց հիմնեցին Apple ընկերությունը: Այս տունը կառուցվել է 1952-ին, այստեղ կա երեք ննջարան, երկու լոգարան և մի քանի այլ սենյակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here