Associated Press-ը հայտնում է, որ հանրահայտ Սթիվեն Սիգալը 7 ամսական անտուն քոթորի է որդեգրել: Շնիկը բնակվում էր Բուխարեստի կենդանիների կացարաններից մեկում: Շունը կշարունակի ապրել այդտեղ, սակայն կինոաստղը կենդանու ծախսերը հոգալու համար ամսական 18 դոլար կվճարի: Ինչպես նաև Սիգալը կենդանիների կացարանին չորս տոննա կեր է նվիրաբերել:
Նա հայտարարել է.- «Ես ինձնից կախված ամեն ինչ անում եմ, որ ուշադրություն հրավիրեմ անտուն շների խնդրին: Պետք է արմատախիլ անենք նրանց հետ կապված ողբերգությունները»:
Ռումինիայում անտեր շների խնդիրը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ մի անտուն շան հարձակումից հետո չորսամյա երեխա էր մահացել: Դրանից հետո երկրի խորհրդարանը օրենք է ընդունել առ այն, որ անտուն շանը կարող են քնեցնել, եթե երկու շաբաթվա ընթացքում ոչ ոք նրան չի որդեգրում: Նոր օրենքը դժգոհությունների ալիք է բարձրացրել։