Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրար Սեֆիլյանը նշեց, որ ռեժիմի կողմից բռնության ամենաթարմ դեպքը պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումն է.« Այս տեժիմը ունի մի գործելաոճ`այն խմբերին ու անհատներին, ովքեր իրենց վերահսկողությունից դուրս են սկզբնական շրջանում փորձում են կաշառել, ապա կաշառքի չափն են բարձրացնում են , իսկ վերջում , եթե ձախողվում են սկսում են բռնություն կիրառել: Վոլոդյա Ավետիսյանի առաջին հրապարակային ելույթը մայիսի 9-ին էր Գյումրիում մեր հանրահավաքի ժամանակ, Վոլոդյային ես ճանաչել եմ 1991-92 թվականից և մենք միասին մասնակցել են ք մեծ գործողության, Վոլոդյան այդ օրերին կանգնած էր Լեոնիդ Ազգալդյանի կողքին, որպես աջ բազուկ, սա իմիջիայլոց»,- նշեց Սեֆիլյանը: Բանախոսը շեշտեց նաև որ ամբողջովին տեղյակ է Վոլոդյա Ավետիսյանից և նրա գործունեությունից .« Ես հիմա անուններ չեմ տա, սակայն ես տեղյակ եմ, որ ամենաբարձր մակարդակով` Բաղրամյան 26-ի մակարդակով հանդիպումներ են ունեցել Վոլոդյայի հետ, փորձել են կաշառել, սակայն եթե տեսնեմ, որ հալածանքները շարունակվում են Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ, ես կասեմ նաև, թե ովքեր են եղել»,- շեշտեց ժիրայր Սեֆիլյանը: