Հոլիվուդյան կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը և Weinstein Co կինոստուդիայի տնօրենների խորհուրդը 25 մլն դոլարով նախնական համաձայնության են եկել այն կանանց հետ, որոնք Վայնշտեյնին մեղադրել են բռնաբարության և սեռական ոտնձգությունների իրականացման համար: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Մեղադրվող կողմը տուժած կանանց պետք է 47 մլն դոլար վճարի: Մեղավոր ճանաչվելու դեպքում՝ Վայնշտեյնին ցմահ ազատազրկում է սպասվում:
Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների և բռնաբարության համար մեղադրել էին ավելի քան 70 կանայք: Կինոպրոդյուսերը հերքել էր մեղադրանքները՝ շեշտելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել փոխհամաձայնությամբ: