«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց երեկ ազատ է արձակվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանը:
«Մենք Զաքարյանի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն էինք ներկայացրել, սակայն գրավի չափը թողել էինք դատարանի հայեցողությանը։ Դատարանը որոշեց 20 միլիոն դրամի գրավ կիրառել: Երեկ վճարեցինք գումարը, և Զաքարյանն ազատ արձակվեց»,– ասաց նա։