տուն Լուրեր Սեւանի ջրառի ավելացումը չի ազդի մակարդակի իջեցման վրա. «Սեւան» ազգային պարկ

Սեւանի ջրառի ավելացումը չի ազդի մակարդակի իջեցման վրա. «Սեւան» ազգային պարկ

132
0

sevan

«Սեւան» ազգային պարկի տնօրենիˋ գիտության գծով տեղակալ Վահե Գուլանյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասում է, որ ջրառի ավելացումը Սեւանից չի ազդելու լճի մակարդակի նվազման վրա:

Հիշեցնենք, որ այս տարի Կառավարությունը որոշում էր կայացրել Սեւանից ջրառը ավելացնել 70 մլն խմ-ովˋ 170-ից դարձնելով 240 մլն խմ:

«Բոլորը ուզում էին, որ Սեւանի ջրի մակարդակի արագ բարձրանա, բայց չէին պատկերացնում, թե ինչ հետեւանքներ կարող է  ունենալ: Այս պարագայում մենք նախատեսվածից շատ ենք բարձրացրել եւ միանգամից տարածքները մնացին ջրի տակ: Առաջինը նա է, որ Սեւանը պետք է պահպանվի նոր ջրի մակարդակը բարձրանա: Ջրառի պարագայում բացասական բալանսը բացակայում է, նույինսկ այս ծավալի դեպքում դրական բալանսը պահվելու է»,-ասում է Գուլանյանը:

Նրա խոսքովˋ եթե հնարավորություն լիներ արագ մաքրել Սեւանի տարածքները եւ արագ կերպով բարձրացնել ջրի մակարդակը ավելի արդյունավետ կլիներ։

«Ես կողմ եմ մակարդակի բարձրացմանը,  բայց եթե հիմա չունենք այդ միջոցները, ավելի լավ է  դանդաղ բարձրացնենք: Իսկ ջրի ավել բաց թողումը ինչ-որ տեղ լավ է ջրի որակի տեսանկյունից: Պատկերացրեք կանգնած ջրաբար է եւ ջուրը բաց ենք թողնում, ինքը լցվում է նոր ջրով, ապահովում է ջրային հոսքերի տեղաշարժը»,-ասում է Գուլանյանը: