Բոլորին է հայտնի, որ սերֆինգի սիրահարները շատ համառ են և ի վիճակի են հաղթահարել լուրջ դժվարություններ՝ «հեծնելով» 10 և ավելի մետր բարձրություն ունեցող ալիքներ կամ լողալ շնաձկներով լի ջրերում։
Ստորև ներկայացված տեսանյութն այդ համառության լավագույն ապացույցներից մեկն է։ Մարզիկները մի քանի ժամում կարողացան ստեղծել վարարած գետ և իրականացնել իրենց նպատակը։ Սակայն հայտնի չէ, թե հետագայում ինչ եղավ այդ լողափի հետ, քանի որ սերֆինգիստները, փաստորեն, փոխեցին ջրի հունը։