տուն Uncategorized Սերմացուների փողը գյուղացիներից այս տարի նախապես կհավաքվի

Սերմացուների փողը գյուղացիներից այս տարի նախապես կհավաքվի

114
0

հացահատիկ

Անցած տարի գարնանացանի համար ներկրված 1311 տոննա սերմացուի  դիմած բոլոր վճարումները գյուղացիները կատարել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը և Արմեն Հարությունյանը: Այնուամենայնիվ, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի` հավաքագրման գործընթացը փոքր-ինչ ձգձգվել է: Այդ պատճառով այս տարի գումարները կհավաքագրվեն սկզբում:

«Սերմացուն կմատակարարվի մարզկենտրոններին, յուրաքանչյուր շահառու վճարումները կկատարի համայնքի ղեկավարին, և համայնքի ղեկավարը այդ սերմացուն մարզկենտրոններից կփոխադրի համայնք»,- ասաց Սամվել Գալստյանը: