Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի բացառել, որ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո ինքը կարող է զբաղվել ցլամարտերով: Ռամոսը հայտնի է իր սիրով ցլամարտի նկատմամբ, ինչպես նաև իսպանացի ցլամարտիկների հետ ընկերությամբ:
«Հնարավոր է, որ երբ ես ավարտեմ կարիերաս, զբաղվեմ Մաեստրանցեի փառատոնի կազմակերպմամբ: Այստեղ կներգրավեմ ընկերներին` Մորանտեին, Էլ Խուլիին, Մանսանարեսային և Տալավանտեին», — ասել է Ռամոսը: Այս մասին հաղորդում է Eurosport-ը: ռամոսը խոստովանել է, որ երկու անգամ արդեն հանդես է եկել տորերոյի դերում:
2009 թվականին «Ռեալի» պաշտպանը ժամանակից շուտ էր լքել փոխարինողների նստարանը «Վիլյարռեալի» հետ խաղի ժամանակ, որպեսզի դիտի ցլամարտը: Սակայն դրանից հետո ստիպված էր ներողություն խնդրել: