Ամերիկյան դերասանուհի Շենեն Դոերթին, որը հայտնի է «Հմայիչները», «Բեւեռլի Հիլզ, 90210» սերիալներից, հեռուստահաղորդումներց մեկի ժամանակ հայտարարել է, որ ունի կրծքագեղձի 4-րդ աստիճանի քաղցկեղ։
Առաջին անգամ հեռուստաաստղի մոտ օնկոլոգիական հիվանդությունը հայտնաբերել են դեռ 2015-ին, սակայն այն արագ տեմպերով զարգացել է, նա հիմա քիմիաթերապիայի կուրս է ընդունում, սակայն արդյունքներ դեռեւս չկան։
Դերասանուհին այս վիճակի հետ մեկտեղ կոնֆլիկտի մեջ է ապահովագրական ընկերության հետ. վերջինս հրաժարվում է վճարել նրան հրդեհի հետեւանքով փլուզված տան համար։ Ընկերությունը Դոերթիի տան համար հաշվարկել է 1.1 մլն դոլար, սակայն դերասանուհին վստահ է, որ տունն ավելին արժեր։
Նա իր իրավունքների համար դատարանում եւ միաժամանակ քաղցկեղի դեմ պայքարելու է մինչեւ վերջ` հուսադրելով իր` նմանատիպ հիվանդությամբ երկրպագուներին` երբեք հավատը չկորցնել։