Քիչ առաջ Սարդարապատի հուշահամալիր են այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև զինվորականներ և հասարակ քաղաքացիներ։
Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ բարձրացել է դեպի հուշահամալիր և ծաղիկներ են դրել Սարդարապատի ճակատամարտում զոհված հայ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին։