տուն Լուրեր Սերժ Սարգսյանն ասել էˋ ինձ թողեք երեք տարի մնամ գնամ. Տիգրան Կարապետյան

Սերժ Սարգսյանն ասել էˋ ինձ թողեք երեք տարի մնամ գնամ. Տիգրան Կարապետյան

125
0

Ծառուկայն-սերժ

«Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ, փաստորեն, որոշակի կիսվում է իշխանությունը: Սերժ Սարգսյանն ասել է՝ վերցրեք, ինչ անում եք՝ արեք: Ինձ թողեք երեք տարի մնամ՝ գնամ»,-անդրադառնալով  Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուն AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Մեր զրուցակիցը համոզված է, որ

Հայաստանում ամեն ինչ կատարվում է պայմանավորվածությունների միջոցով.«Երբ դուխ չեն անում՝ գնում պայմանավորվում են իրար հետ: Հայաստանում ամեն ինչ պայմանավորվածության հետևանք է: Հովիկ Աբրահամյանի նշանակումը, ՀԱԿ-ի խորհրդարանում հայտնվելը»,-ասաց Տիգրան Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանը կարծում է , որ Հովիկ Աբրահամյանը կուեննա որոշակի ազատություններ, սակայն  անելու է այն, ինչ իրեն կասեն նախագահականից. «Հովիկ Աբրահամյանը կբերի իր թիմի անդամներին և կունենա որոշակի ազատություններ, սակայն կանի այն՝ ինչ իրեն կասեն»,-ասաց մեր զրուցակիցըˋ հավելելով, որ Հովիկ Աբրահամյանը դեմ չի գնա Սերժ Սարգսյանի որոշումներին.«Իհարկե դեմ չի գնա որոշումներին: Խի՞ ԱԺ նախագահ եղած ժամանակ չէ՞ր անում այն, ինչ ասում էին: Իհարկե անում էր»,-եզրափակեց իր խոսքը «Ժողովրդական» կուսակցության ղակավարը: