տուն Քաղաքական Վերլուծական Սերժ Սարգսյանի 8 հայտնի ստերը

Սերժ Սարգսյանի 8 հայտնի ստերը

318
0

Serj-Sargsyan3

Հատված ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի  ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում հնչեցրած ելույթից :

  1. Սա նո՛ր Հայաստան է և վերջ:
  2. Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է և վերջ:
  3. Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է և վերջ:
  4. Սա տնտեսական ազատության և մրցակցության Հայաստան է և վերջ:
  5. Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է և վերջ:
  6. Սա միջազգային իր բոլոր հանձնառությունները հարգող Հայաստան է և վերջ:
  7. Սա իր պատմությունը հիշող, նրանից հզոր լիցքեր առնող, բայց նաև հնոտիքը իր վրայից թափող, նոր պատմություն կերտող Հայաստան է և վերջ:
  8. Առաջ, դեպի ապահո՛վ Հայաստան

Իրականում, սա մի Հայաստան է, որտեղ քաղաքացին իրեն ապահով չի զգում: Սա մի Հայաստան է, որն իր պատմական դերն ու նշանակությունը վաղուց մոռացել է: Սա մի Հայաստան է, որը միջազգային հանրության համար անհուսալի գործընկեր է: Սա իր ազգակիցների Քեսաբում կոտորվելուն լռությամբ նայող, իր քաղաքացուն Ռուսաստանում կնոջ խալաթ հագցնելը խոնարհաբար տանող Հայաստան է: Սա բիզնեսում փայ վերցնող Հայաստան է: Սա անօրեն Հայաստան է: Սա հակաժողովրդավար Հայաստան է: Սա կոմունիստական կարգերի մնացուկ Հայաստան է, և վերջ…

 

Արմեն Մկրտչյան