տուն Լուրեր Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակիցը ծեծել է տարեց կնոջն ու նրա...

Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակիցը ծեծել է տարեց կնոջն ու նրա որդուն.Կինը ինֆարկտ է ստացել

317
0

 

 

BRՍերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության աշխատակից Վահրամ Աբրահամյանը եւ նրա որդին ու եւս մի քանի հոգի ծեծել են Երեան քաղաքի բնակիչ Ղազար Մուրադյանին եւ վերջինիս մորը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Ղազար Մուրադյանը՝ ներկայացնելով դեպքի մանրամասները: «Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում: Ես տուն էի գալիս, տեսա, որ նրանք գործ են անում մեր հողամասի դեմը: Զանգեցի ասացի, որ հարսս էլ իջներ, քանի որ իրանք շատվոր էին, ես հասկացա, որ եթե մենակ իջնեմ, շատ վատ կլինի ինձ համար: Մտածեցի մայրս, քույրս եւ հարսս էլ լինեն, իրանց նորմալ կպահեն եւ ավելորդ քայլերի չեն դիմի: Ես մինչեւ ավտոմեքենան կանգնացրեցի ավտոտնակում, մայրս, քույրս եւ հարսս իջել էին նրանց մոտ, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում, իրանք մեր հողամասի դիմաց ծառեր էին տնկում, որպեսզի մենք չկարողանանք այդտեղից մուտք բացել: Մայրս ասաց՝ այդպիսի բան մի արեք, դուք իրավունք չունեք, ձեզ ով է այդ իրավունքը տվել, եւ այդ պահին Վահրամ Աբրահամյանը հրեց եւ բռունցքով հարվածեց մորս կրծքավանդակին: Փորձեցի միջամտել, բոլորն հարձակվեցին ինձ վրա եւ սկսեցին ինձ հարվածել չորս կողմից»,- պատմել է Ղազար Մուրադյանը:

Իսկ խնդիրը, ըստ Ղ. Մուրադյանի, այն է, որ հիշյալ պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը եւ փորձում են խլել քաղաքացու հողատարածքը: «Ուղիղ մեկ տարի է՝ մենք մեր սեփական հողատարածք մուտք չունենք, չենք կարողանում մտնել: Փորձեցինք դուռ դնել, ժամանակավոր օգտագործելով իրա պաշտոնական դիրքը, չարաշահելով՝ մարդիկ կանչել տվեց եւ փակեց այդ դուռը»:

Տուժողը պատմեց, որ Վահրամ Աբրահամյանն աշխատում է նախագահի վերահսկողական ծառայությունում, իսկ վերջինիս որդին՝ Խանամիր Աբրահամյանը, քաղաքապետարանում: Նրանք նաեւ, ըստ Ղ. Մուրադյանի, բազմիցս են սպառնացել Մուրադյանների ընտանիքին: «Փորձեցինք օրինական ճանապարհով դուռ բացել, իսկ մինչ այդ փորձեցինք թաղապետարանով խնդրել, որպեսզի մեզ թույլ տան ժամանակավոր մուտք բացել, թաղապետարանը մեզ թույլ տվեց, որ դուռ բացենք, բայց երբ փորձեցինք դուռ բացել, նորից եկան եւ փորձեցին խոչընդոտեցին մեզ, չթողեցին եւ ասացին, որ համայնքի սեփականության ասֆալտը մեր սեփականն է, եւ դուք իրավունք չունենք այստեղից դուռ բացել, ես ոնց ուզեմ այդպես պետք է լինի, իմ ասելով պետք է լինի: Որոշեցինք օրինական ընթացք տալ, որպեսզի դուռ կարողանանք բացել: Այն ընթացքի մեջ եւ մինչեւ հիմա նրանք փորձում են խոչընդոտել, իսկ պատասխան այդպես էլ չենք ստանում: Մեր նամակների հետ ընդհանրապես կապ չունի, հետո մի անգամ էլ հայտնեցին, թե կներեք, շփոթվել ենք ու այսպես ձգձգվում է, եւ փաստորեն ուղիղ մե տարի է՝ մենք մեր հողամասը չենք կարողանում օգտագործել, մենք մտնում ենք մեր հարեւանի կողքից սեփական տարածքից: Մենք իրան ենք խնդրում, որ իրա դուռը բացի եւ զաբոռի անցքից անցնենք մեր սեփական հողատարածքը»:

Այս պահին Ղ. Մուրադյանի մայրը գտնվում է հիվանդանոցում: Որդին փոխանցեց, որ մոր առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, նա ինֆարկտ է ստացել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here