
Հիշեցնենք, որ այսօր Սերժ Սարգսյանին կանչվել էր ԱԺ, որտեղ էլ ընթացավ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստը:
Վերջինս առաջարկել էր նիստը տեղափոխել մինչ արտակարգ դրության ավարտը, բայց քննիչ հանձնաժողովը մերժել էր առաջարկությունը: Ինչպես տեղեկացրել են հանձնաժողովից` կան հստակ կազմված հարցեր, որոնց պետք է պատասխանի Սերժ Սարգսյանը:
ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստը տևեց մոտ հինգ ժամ:
Սերժ Սարգսյանը դուրս եկավ նիստից և ասաց, որ իր գալը նիստին արդարացված է, և, որ նիստն ընթացել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
«Իմ նպատակը շատ հստակ է` հասցնել ճիշտ տեղեկատվություն ապրիլյան պատերազմի մասին: Արտակարգ դրության ավարտից հետո կպատասխանեմ,բոլոր լրատվամիջոցների հարցերին», ասաց Սարգսյանը:
Սարգսյանն ասաց, որ Երբեք, որևէ պարագայում, չեմ ղեկավարվել դավադրությունների տեսություններով: Ես շնորհակալություն եմ հայտնում հանձնաժողովի նախագահից նիստի գրագետ անցկացման համար:
Սարգսյանը ընդգծեց, որ իր և լրատվամիջոցների հետ առաջին հանդիպումը կլինի բացառապես ապրիլյան պատերազմի մասին: Չի լինելու հարց, որին չեմ պատասխանելու:
Հայկ Մագոյան