տուն Լուրեր Սերժ Սարգսյանի ապիկար քաղաքականության արդյունքները

Սերժ Սարգսյանի ապիկար քաղաքականության արդյունքները

203
0

Serj_14-10

2008-ից Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցրած անձըˋ Սերժ Սարգսյանը ձախողվել է թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ: Ներքին քաղաքականության ձախողման լավագույն օրինակն, ինչ խոսք, արտագաղթն է: Նման ահագնացող տեմպերի արտագաղթ երբեք չի եղել Հայաստանում: Տնտեսության ծանր վիճակը, քաղաքական բռնաճնշումները, բանդիտիզմն ու այլ երևույթները ևս զուգորդում են այս իշխանություններին:

Իսկ արտաքին քաղաքական ձախողումներից առաջինը, փաստորեն, հայ-թուրքական չարաբաստիկ արձանագրություններն էին: Դրան նախորդած ու հաջորդած ժամանակահատվածներում Արցախի հարցով դրված ստորագրությունները, համաձայնությունները, սեփական քաղաքացիներին, ազգակիցներին տեր չկանգնելու քաղաքականությունը ևս սովորական դարձան այս իշխանությունների օրոք: Իսկ արտաքին դիվանագիտության իրացումն, ըստ երևույթին, երբեք էլ չի եղել մեր պետության օրակարգում. միջազգային ցանկացած իրարանցման, խնդրի ժամանակ Հայաստանը ոչ միայն չի արձագանքում հավուր պատշաճի, այլև, Ուկրաինայի դեպքի օրինակով, քվեարկում է իր նախորդ դիրքորոշումների դեմˋ պահպանելով ռուսական գիծը:

Երբ քննարկվում է ինքնիշխանության պահպանման ու ՄՄ չմիացման հարցը, մարդիկ միշտ ասում են «բա մեզ ով կթողնի» հայտնի արտահայտությունը: Այս պահին, ցավոք, մարդիկ մեծ հաշվով ճիշտ են: Մեզ չեն թողնի, քանի որ մեր իշխանությունը չունի ժողովրդի քվե, չունի լեգիտիմություն:

Այսպիսով, կարելի է փաստել, որ այն ողորմելի վիճակը, որն ունի Հայաստանն արտաքին ոլորտում այսօր, Սերժ Սարգսյանի ապիկար քաղաքականության արդյունքն է, այլ մեղավորներ փնտրել պետք չէ: Ուրեմն զարմանալի է՝ իրենց ընդդիմադիր հռչակած տարբեր ուժերի՝ «քննադատել բոլորին բացի նախագահից» վարքագիծը:

 

Արմեն Մկրտչյան