տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ցեղասպան պետության նախագահին ասում է «խիզախ գործընկեր». Պատմաբան

Սերժ Սարգսյանը ցեղասպան պետության նախագահին ասում է «խիզախ գործընկեր». Պատմաբան

78
0

751370

Սերժ Սարգսյանը, նամակով դիմեց  Թուրքիայի իշխանություններին՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին լինել Հայաստանում: ՀՀ նախագահի այս նամակը շատերի կողմից քննադատության արժանացավ, սակայն մշակութաբան Սամվել Կարապետյանն այստեղ ավելի կառուցողական մոտեցում է տեսնում:

«Եթե նախադրյալներ եղել են թուրքական կողմից, գուցե այդ նախադրյալները զարգացնելու, ինչ-որ նոր հանգրվանի հասցնելու մտայնությամբ է գնացել այդ քայլին: Որպես քաղաքացի ես 100 անգամ կչափեի, մի անգամ կկտրեի կամ էլի չէի կտրի այս հարցով: Որովհետև թուրքերի հետ գործ ունենալը չես իմանա՝ ինչ քողարկված ականներ կան շուրջդ»:

Պատմաբան Գևորգ Յազիճյանը, սակայն, կարծում է, որ Սերժ Սարգսյանի նամակը պետք է բխեր հայ ժողովրդի տրամադրությունից, ում նա ներկայացնում է:

«Հայաստանի Հանրապետության նախագահը գոնե պետք է հայ ազգի ընդհանուր տրամադրությունը շոշափելուց հետո նոր այդ քայլը կատարեր: Թե՞ իրեն ինչ-որ տեղից թելադրել են կամ հուշել են: Ցեղասպան պետության նախագահին ասում է «խիզախ գործընկեր»: Այդ խոսքը չպիտի ասեր: Թող ասեր գործընկեր: Այդ խիզախությունը կլիներ, եթե ճանաչեր Ցեղասպանությունը: »