ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մի քանի լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երեկ«Զվարթնոց» օդանավակայանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած միջադեպը, նշեց, որ այն կապված է եղել Վոլեյբոլի ֆեդերացայի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի առաջադրման հետ:
«Տղամարդկային բանավեճ է տեղի ունեցել, երկուսն էլ իրենց կարծիքներով կոռեկտ ձևով հեռացել են»,-ասաց նա և հավելեց, որ խնդիրը կապված է եղել նաև Սպորտի նախարության գործառույթների հետ: Նրա խոսքով` բացառված չէ, որ վեճի առիթներ լինեն, և նյարդերը տեղի տան:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՞լ է միջադեպի մասին, Մարգարյանը պատասխանեց. «Կարծում եմ, բոլորն են տեղյակ»: