տուն Լուրեր Սերժ Սարգսյանը պատռել է վարչապետի հրաժարականի դիմումը և Հովիկ Աբրահամյանին պատմել գլխին...

Սերժ Սարգսյանը պատռել է վարչապետի հրաժարականի դիմումը և Հովիկ Աբրահամյանին պատմել գլխին եկածը

318
0

MHM64890-copy

Պարզվում է` Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, ու եթե Սերժ Սարգսյանի ձեռքին ճար լիներ` կազատվեր իրեն այդքան գլխացավանք պատճառած վարչապետից:Հետաքրքիր է այն հանգամանքը, որ չնայած նման լարված հարաբերություններին` Սերժ Սարգսյանը չի կարողանում ազատվել վարչապետից: Մեր ունեցած աղբյուրների համաձայն,  իշխանական շրջանակներում խոսում են, որ այս տարվա օգոստոսին Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը գրված է եղել, և նրա փոխարեն կիսով չափ նշանակված է եղել Հովիկ Աբրահամյանը: Ըստ այս խոսակցությունների` Տիգրան Սարգսյանն ինքն էլ համակերպված է եղել իր նոր կարգավիճակի հետ և չի փորձել համոզել Սերժ Սարգսյանին, որ խնայի իրեն:

Տիգրան Սարգսյանի բախտը վերջին պահին է բերել, երբ Ռուսաստանի իշխանական շրջանակներում որոշել են, որ Տիգրան Սարգսյանը իրենց պետք է: Ռուսական իշխանությունների այս որոշումը Սերժ Սարգսյանին փոխանցել է անձամբ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա տեղեկացրել է Սերժ Սարգսյանին, որ Պուտինի համար ցանկալի վարչապետը Տիգրան Սարգսյանն է, և Մաքսային միություն մտնելու հետ միասին` «սրբորեն» պետք է պահպանվի նաև Տիգրան Սարգսյանը: Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը նախագահական է հրավիրել Հովիկ Աբրահամյանին, հայտնել վատ լուրը և պատռել Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը:

Սերժ Սարգսյանը հասկացրել է Հովիկ Աբրահամյանին, որ եթե ուզում է վարչապետ նշանակվել` պետք է Պուտինի աջակցությունը ունենա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here