տուն Քաղաքական Սերժ Սարգսյանը շատ լավ նկարագրել է իր ելույթում, թե ինչ է արել...

Սերժ Սարգսյանը շատ լավ նկարագրել է իր ելույթում, թե ինչ է արել Հայաստանի հետ

214
0

ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում խարխլվել են Սահմանադրության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, խախտված է դատական իշխանության անկախության իրավունքը, լինում են քաղաքական հետապնդումներ։

«Սերժ Սարգսյանը խոսում է մի բանից, որը հենց իրենց է վերաբերում, քանի որ Սահմանադրությամբ հակակշիռների և փոխզիջումների սկզբունքները խեղաթյուրված են, խորհրդարանական կառավարման ամբողջ տրամաբանությունը ապականված է, և այդ Սահմանադրության հեղինակներն իրենք են։ Այսօրվա քաղաքական համակարգը ժառանգել է սուպերվարչապետական համակարգ, որը հիմնադրել է Սերժ Սարգսյանը, ինքն իր համար և բոլորիս հայտնի հանգամանքներով չի կարողացել վայելել և հիմա պոստֆակտում խոսում է այդ հանգամանքների մասին։ Հիմա քննադատում է այն, ինչն ինքը ստեղծել է իր համար,- ասաց Մարուքյանը՝ նշելով,- Սերժ Սարգսյանը շատ լավ նկարագրել է իր ելույթում, թե ինչ է արել Հայաստանի հետ»։