տուն Լուրեր Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ շվեյցարահայ բարերարներ տեր եւ...

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ շվեյցարահայ բարերարներ տեր եւ տիկին Իզմիրլյաններին

308
0

Serzh-Sargsyan-156

Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և շվեյցարահայ բարերարներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյաններին:

Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում և Արցախում տարիներ ի վեր Իզմիրլյան հիմնադրամի կողմից տարբեր ոլորտներում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերը, որոնց շարքն այսօր համալրվում է ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ Երևանում Հայ եկեղեցու հովանու ներքո գործող Իզմիրլյան բժշկական հաստատության վերաբացմամբ:

 

Սերժ Սարգսյանն ազգային բարերար Տիգրան Իզմիրլյանին պարգևատրել է ՀՀ պետական բարձր պարգևներից մեկով՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև երկարամյա ազգանվեր գործունեության համար: Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել նաև Իզմիրլյան ընտանիքի անդամները:

Բարերար Տիգրան Իզմիրլյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին՝ Հայրենիքի բարձր պարգևին արժանացնելու և գնահատանքի խոսքերի համար՝ ընդգծելով, որ իր նվիրյալ ծնողների շնորհիվ է, որ ինքն ու իր ընտանիքը հայրենանվեր գործունեություն են ծավալում, ինչի համար անսահման հպարտ են. «Հայաստանը մեր սրտերում է և մշտապես է լինելու»,-Իզմիրլյան ընտանիքի անունից վստահեցրել է ազգային բարերարը, ով աշխարհասփյուռ հայությանը միավորելու և հայրենանվեր ձեռնարկումների մղելու գործում մեծապես կարևորել է նաև Հայ եկեղեցու դերը:

Աղբյուր` president.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here