տուն Քաղաքական Հայաստան Երբ կկանչվի Սերժ Սարգսյանը հանձնաժողով (տեսանյութ)

Երբ կկանչվի Սերժ Սարգսյանը հանձնաժողով (տեսանյութ)

339
0

Այսօր խորհրդարանում ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել, որը սակայն տեղի է ունեցել դռնփակ։ 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում չնշեց, թե ով է այսօր հրավիրված հյուրը։ Ըստ տեղեկությունների՝ այսօր հանձնաժողով է հրավիրվել Պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության նախկին պետը։

Անդրադառնալով հարցին, թե նախկին նախագահ Սերժ Սարգսյանը երբ է հրավիրվելու հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանն ասաց․
 
«Պատրաստում ենք այն ամբողջ հարցաշարը, որը պետք է տանք պարոն Սերժ Սարգսյանին։ Մենք ամեն օր, ամեն նիստից հետո մոտենում ենք ձեր ասած անձնավորության հրավերին»։  Նա հավելեց, որ ամենավերջում են կանչելու Սերժ Սարգսյանին։