![]()
«Ի՞նչ է նշանակում խաղեր խաղալ: Գուցե երիտասարդական տարիներից Դո՞ւք եք դրանով զբաղված: Մենք խաղ չենք խաղում, մենք քաղաքականություն ենք իրականացնում և դա իրականացնում ենք` ելնելով մեր ժողովրդի շահերից»,- այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի դիտարկմանը, թե ՀՀ-ն եվրոպական ժողովրդավարության խաղեր է խաղում, բայց ստորագրում Մաքսային միության պայմանագիրը, այսպես պատասխանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Պարոն Սարգսյանը նշեց. «Այսօր մենք համարում ենք, որ ՀՀ զինված ուժերն են ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը: Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա ՀՀ-ն, ըստ իր կարողությունների, պաշտպանելու է ԼՂՀ-ն: Եթե այդպիսի գործողություններ լինեն, ապա մի քանի ամիս հետո Դուք կդժգոհեք տարածքների 25-30 տոկոսի բռնազավթման մասին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։ |
տուն Քաղաքական Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին. «Ինչո՞ւ պիտի Հայաստանը հաշվետու լինի Ադրբեջանին