Քիչ առաջ ԱԺ ժամանեց Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք,որ Ապրիլյան պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովն այսօր ԱԺ-ում հարցեր է ուղղելու նրան:
Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ինքն ամենաշատն է ուզում, որ շփվի լրագրողների հետ, քանի որ թաքցնելու ոչ մի բան չունի:
Սերժ Սարգսյանը ասաց, որ արտակարգ դրության ավարտից հետո կհրավիրի ասուլիս և բացառապես կխոսի ապրիլյան պատերազմի մասին:
Նա նշեց նաև, որ իր գրասենյակը հայտարարություն կտարածի։
Այժմ ԱԺ-ում ընթանում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, այն դռնփակ է:
Հայկ Մագոյան