տուն Լուրեր Սերժ Սարգսյանը գտավ հարցի լուծումը և Հայաստանի անունը գրեց Գազպրոմի «նիսյաների» ցուցակում.Նիկոլ...

Սերժ Սարգսյանը գտավ հարցի լուծումը և Հայաստանի անունը գրեց Գազպրոմի «նիսյաների» ցուցակում.Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

209
0


 

Այսօր ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով Սերժ Սարգսյանը փորձում է լուծել Հայաստանի վասալացման հարցը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ստեղծված իրավիճակի համար չի մեղադրում Սերժ Սարգսյանին, որովհետև նրանից այլ բան չէր էլ սպասում: Ըստ պատգամավորի` Սերժ Սարգսյանն այն մարդն է, ով Ռոբերտ Քոչարյանի հետ միասին իրականացրեց Գույք պարտքի դիմաց ծրագիրն ու Ռուսաստանին հանձնեց Հայաստանի ունեցվածքը: Այս զույգը, նրա խոսքով, 2006 թվականին իրականացրեց գույք գազի դիմաց գործարքը, որով Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը հանձնվեց Ռուսաստանին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իշխանությունների այս գործարքը փայլուն կերպով տեղավորվում է «իշխանություն ազգի դիմաց» խոսուն վերնագրի տակ: Ըստ նրա՝ 2011 թվականի գազի թանկացումից հետո սպասվում էին խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու ընտրություններ, և գազի գնի թանկացման տեղեկությունը էական ազդեցություն կունենար ժողովրդի տրամադրությունների վրա: Եվ Սերժ Սարգսյանը գտավ հարցի լուծումը և, Փաշինյանի խոսքով, Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ կարողացավ Հայաստանի անունը գրել Գազպրոմի «նիսյաների» ցուցակում:

Նա այս գործարքը Հայաստանի պետականության դեմ ուղղված, հայ ժողովրդին տոկոսների տակ գցելու գործարք է անվանել՝ միաժամանակ նշելով, որ խորհրդարանի հնազանդ մեծամասնությունը կողմ է քվեարկելու համաձայնագրին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here