տուն Լուրեր Սերժ Սարգսյանը ապահովել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

Սերժ Սարգսյանը ապահովել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը

112
0

DM-Kocharyan-sargsyan

Վաղը ժամը 12:30-ին ազատամարտիկները կհավաքվեն  Հանրապետության հրապարակումˋ ժողով անցկացնելու, քանի որ իրենց ոչ մի մշակութային եւ բիզնես դահլիճ չեն տրամադրում Երևանում:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ազտամարտիկ Սուրեն Սարգսյանը:

«Էն տրանսսեքսուալների, միասեռականների, մորմոնների, Եհովայի վկաների համար դահլիճ տալիս են, բայց այս երկրի տղերքի համար, ովքեր որ կռվեցին՝ չեն տալիս: Ազատամարտիկը, կռվող տղեն  այլեւս սրանց համար ցանկալի չէ, սա ահավոր է: Մենք սա չենք հանդուրժելու, մենք ոչ միայն գնահատական կտանքˋ ինչ է կատարվում, այլեւ ցույց կտանք այն ելքերը, որոնք մենք տեսնում ենք ազատամարտիկներով»,-ասում է Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով Վոլոդյա Ավետիսյանի քրեական գործի  ընթացքին, նա նշեց, որ ակնհայտ է՝ դա քաղաքական պատվեր է:

«Եթե իշխանությունները չեն ուզում խելքի գալ, մենք ազատամարտիկներով կգնանք Վոլոդյա Ավետիսյանին կազատենք, լինի դա բանտում, թե դատարանում: Անդրադառնալով վարչապետինˋ ասեմ, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարաչապետ նշանակելով, ապահովել է  հանցագործ Ռոբերտ Քոչայանի եւ քոչարյանամերձների վերադարձը: Ղարաբաղյան կլան, երեւանյան կլան այլեւս չեն լինելու: Մենք դա կապացուցենք եւ կհասնենք: Կլինի օրենքի կլան»,-ասաց Սարգսյանը: