Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Նա կմասնակցի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ «WCIT 2019»-ին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաժողովի լրատվական ծառայությունը հրապարակել է Թանկյանի լուսանկարը «Զվարթնոց» օդանավակայանում։