տուն Մամուլ «Սերժի վախտ» Աշոտյանը կանխել է Մարուքյանի ցանկությունը. «Իրատես»

«Սերժի վախտ» Աշոտյանը կանխել է Մարուքյանի ցանկությունը. «Իրատես»

382
0

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե բոլոր իշխանությունների «հաճախորդ» Էդմոն Մարուքյանը «Սերժի վախտ» արել է ամեն ինչ, որ Լեհաստան-Հայաստան բարեկամական խումբն ինքը ղեկավարի, խնդրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, սակայն ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կանխել է «դասականի» ցանկությունը, Բաբլոյանին գլխի գցելով, որ նպատակահարմար չէ արտաքին հստակ ուղղվածություն ունեցող, Հայաստանը ԵԱՏՄ-ից հանելու ջատագով Էդմոն Մարուքյանին նշանակել արմատական հակառուսական քաղաքականություն իրականացնող երկրի հետ բարեկամական խմբի ղեկավար. այն կարող է անսպասելի զարգացումների հիմք դառնալ` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում: «Հաճախորդին» տվել են Մալթայի (նույնպես ԵՄ անդամ երկիր է) բարեկամական խումբը: Օրերս Հ1-ի հյուր Մարուքյանը հիշել էր իր այս «դարդը», բուռն բողոքել նախկիններից. երեւի կարծելով, որ եթե լիներ Լեհաստանի հետ բարեկամական խմբի ղեկավար, ինքը կլիներ «հեղափոխության» առաջնորդը, ոչ թե Նիկոլը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here