տուն Քաղաքական «Սերժի ծիտիկներին շան տեղ մի դիր» արտահայտության համար Ալեն Սիմոնյանին դատի են...

«Սերժի ծիտիկներին շան տեղ մի դիր» արտահայտության համար Ալեն Սիմոնյանին դատի են տվել

3775
0

«Լայվ նյուզ» լրատվականի լրագրող Նանե Արզումանյանը դատի է տվել Ալեն Սիմոնյանին՝ ԱԺ փոխնախագահին: Araratnews-ն այս մասին տեղեկացավ Նանե Արզումանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի ֆեյսբուքյան էջից:

Ինչո՞ւ է Նանե Արզումանյանը դատի տվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին:

Շաբաթներ առաջ ԱԺ փոխնախագահը հրապարակել է մի նյութ իր «Ֆեյսբուքի» էջում, որի տակ Նանե Արզումանյանը մեկնաբանություն է գրել: Ալեն Սիմոնյանը պատասխանել է: Դրանից հետո օգտատերերից մեկը գրել է. «Սեռժիկի ծտերն ակտիվացան», որին ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասել է. «Շան տեղ մի դիր»:

Հիշեցնենք՝ «Լայվ նյուզ» լրատվականի խմբագիրը Գառնիկ Իսագուլյանն է, որը Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից է, նրա ազատության համար պայքարողն ու ներկա իշխանությանը քննադատողը: Փաստաբանը Ալեքսանդր Կոչուբաեւը եւս Ռոբերտ Քոչարյանի, նրա համակիրների իրավունքների համար է պայքարում, գրառումներ անում նրանց մասին իր «Ֆեյսբուքյան» էջում եւ քննադատում իշխանության գործողությունները: