տուն Քաղաքական Վերլուծական «Սերժիկ հեռացիր»-ը մնա՞ց անցյալում

«Սերժիկ հեռացիր»-ը մնա՞ց անցյալում

223
0

 

 

HYD BHK

Նախորդ շաբաթ ԲՀԿ-ում  կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցան միջկուսակցական հանդիպումներ ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Այսօր էլ հանդիպումների շարքը լրացրեց «Ժառանգություն» կուսակցությունը:
Հանդիպումները տեղավորվում են ԲՀԿ-ի նախաձեռնած «ոչ իշխանական քառյակի» տրամաբանության մեջ: Ըստ ԲՀԿ-ի, քառյակը պետք է զբաղվի վարչապետի պաշտոնանկության և նոր կառավարություն կազմելու գործով:
Հետաքրքրական է, որ մինչ օրս էլ ԲՀԿ-ն խուսափում է «ընդդիմություն» եզրույթից, իսկ նախագահի հրաժարականը պահանջելու մասին հարցերին շատ կտրուկ պատասխանում է, որ ոչ, ԲՀԿ-ն նախագահի հրաժարական չի պահանջելու:

Քառյակի մյուս անդամըˋ ՀՅԴ-ն ևս, որպես ընդդիմադիր ուժ, անհասկանալի է, եթե հաշվի առնենք վերջերս ՀՅԴ-իշխանություն մերձեցումները: ՀՅԴ ղեկավարներից մեկը դարձավ դեսպան մի մարդու ենթակայությամբ, ում ժամանակին ՀՅԴ-ն քննադատում էր հնարավոր բոլոր միջոցներով, անվանում անզոր ու դավաճան: ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ վերջերս իրենց ˋ նախագահի հրաժարական պահանջել-չպահանջելու հարցին պատասխանում է, որ Ուկրաինայում մի քանի նախագահ փոխեցին, ոչինչ էլ չփոխվեց:

Այս կոնտեքստում տարօրինակ է «Սերժիկ հեռացիր» կարգախոսի հեղինակ ՀԱԿ-ի ու «բադասխան» պահանջող Ժառանգության միասնական աշխատանքը ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ:
Մնում է սպասել այս թեմայով նոր զարգացումների և «հրաշալի քառյակի» ծավալած հետագա գործունեությանը: