Այս անգամ «SEREBRO» խմբից հեռանում է Անաստասիա Կարպովան: Նա այս մասին հայտարարել է վերջերս Պետերբուրգում տեղի ունեցած համերգի ժամանակ: Երգչուհին որոշել է մենակատար դառնալ և ստանալով պրոդյուսերի համաձայնությունն ու աջակցությունը՝ դիմել է այս կարևոր քայլին: Խմբի մյուս աղջիկները նշել են, որ շատ ուրախ են Նաստյայի համար, սակայն տխուր են, որ կորցրին լավ ընկերոջ: Անաստասիան նշել է, որ իրեն արդեն գտել են փոխարինող` Դարյա անունով մի աղջկա, որին Նաստյան խնդրել է ընդունել շատ լավ: Նշենք նաև, որ խմբի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի մտքին դեռ կա եռյակը քառյակ դարձնել, որի համար դեռ ամառվանից հայտարարված է քասթինգ: