Դեկտեմբերի 11-ին «Ռուսական լոտերը Մոսկվայում» աճուրդում կցուցադրվեն քսաներորդ դարի նշանավոր կինոռեժիսորներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի հազվագյուտ նամակները: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Ինչպես հաղորդվում է «12-րդ աթոռ» աճուրդային տան պորտալում, Փարաջանովի նամակները, որոնք նա գրել է 1974-1978 թվականներին կալանքի տակ գտնվելու ընթացքում, աճուրդի կհանվեն:
Սրանք նամակներ են՝ ուղղված քրոջն ու զարմիկին, ինչպես նաև աճուրդի կհանվեն Փարաջանովի նկարներն ու լուսանկարները: Նամակներից մեկում կա բացիկ՝ վանդակաճաղի հետևում արված ինքնադիմանկարով, կա նաև բանտային բաճկոնով ինքնադիմանկար:
Նամակներում Փարաջանովը խոսում է նաև ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու մասին, ում հետ նրանք հանդիպել են 1966 թ.: Աճուրդների կատալոգում առաջին անգամ կհրապարակվի երկու հայտնի ռեժիսորների հանդիպման պատմությունը:
Յուրաքանչյուր լոտի մեկնարկային գինը 325 հազար ռուբլի է: