տուն Հասարակություն Սերգեյ Սոլովյովը վերակենդանացման բաժանմունքում է

Սերգեյ Սոլովյովը վերակենդանացման բաժանմունքում է

257
0

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, Մոսկվայում ճանաչված ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովին սովորական հիվանդասենյակից այսօր տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

«Սերգեյ Ալեքսանդրովիչը սովորական հիվանդասենյակից տեղափոխվել է վերակենդանացման բաժին, նրա վիճակի մասին այլ մանրամասներ մենք չենք տալիս»,- լրագրողներին ասել են ռեժիսորի մերձավորներից։

ԶԼՄ-ների չհաստատված տեղեկություններով, Սոլովյովը իշեմիկ կաթված է ստացել։

Սերգեյ Սոլովյովը 75 տարեկան է։ Նրա հայտնի աշխատանքներից են՝ «100 օր մանկությունից հետո», «Ասսա», «Աննա Կարենինա» եւ այլն։