Հայաստանում գործող 102-րդ ռուսական ռազմաբազայի մարտունակությունը գրեթե կկրկնապատկվի սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր և արդիականացված մոդելներով համալրվելուց հետո:
Այդ մասին, ըստ Интерфакс-ի, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը:
Հարավային ռազմական օկրուգի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլևն էլ ռազմաբազա այցելած ՌԴ պաշտպանության նախարարին զեկուցել է, որ բազան լիովին ապահովված է նյութական միջոցներով, տեխնիկայով և զինամթերքով: