տուն ժամանց Շոու-բիզ Սերգեյ Բեզրուկովն ու Միխայիլ Գալուստյանը նույնպես անդրադարձան Քեսաբի դեպքերին

Սերգեյ Բեզրուկովն ու Միխայիլ Գալուստյանը նույնպես անդրադարձան Քեսաբի դեպքերին

132
0

Հայտնի դերասան, շոումեն, հումորիստ Միխայիլ Գալուստյանը Twitter-ի իր միկրոբլոգում միացել է ի պաշտպանություն Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի սկսված արշավին։

Գալուստյանը #Savekessab լուսանկար է տեղադրել Instagram-ում և ակտիվորեն Քեսաբի մասին նյութեր և թվիթներ է տարածում։

Իր միկրոբլոգում Գալուստյանը հրապարակել է Քիմ Քարդաշյանի, լրագրող, հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովի գրառումները, ինչպես նաև տարածել է քեսաբահայության կոչը ողջ աշխարհի հայերին։

Հանրահայտ ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը ցավակցել է հայ ժողովրդին Սիրիայի Քեսաբ ավանի դեպքերի հետ կապված: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին ողբերգություն է… Ողբերգություն Քեսաբում… Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- գրել է Բեզռուկովը:

Մանրամասները՝ Tert.am կայքում: