Սերբիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով իրենց տներից ավելի քան 15,4 հազար մարդ է տարհանվել։
Սերբիայի իշխանությունները երկրի ամբողջ տարածքում արտակարգ իրավիճակ են հայտարարել։ Երկիրն այս օրերին պայքարում է վերջին 120 տարում ամենամեծ ջրհեղեղի դեմ։
Օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևները դեռ կտեղան առաջիկա օրերի ընթացքում։ Հեղեղումները սպառնում են Բոսնիային, Խորվաթիային, Սլովենիային։ Այդ երկրներում հայտարարված է նման վտանգի մասին։