տուն Քաղաքական Միջազգային Սերբիայում բացվել է Պուտին-կաֆե

Սերբիայում բացվել է Պուտին-կաֆե

102
0

vladimir-putin

Սերբիայի Նովի Սադ քաղաքում կբացվի սրճարան, որը կանվանվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

«Պուտին կաֆեի» դիմերեսին փակցված է Պուտինի դիմանկարը։ Սրճարանի սեփականատեր Ռադիվա Միլյանիչն ասել է, որ այս քաղաքում ապրում են շատ մարդիկ, ովքեր հարգում են ՌԴ նախագահին՝ «շատ ռուսաֆիլներ, ովքեր պաշտում են նրան»։ Նրա կարծիքով՝ սրճարանի անվանման մեջ ոչ մի վիճելի բան չկա։

Սրճարանը պաշտոնապես բացվելու է օգոստոսի 4-ին։

Հիշեցնենք, որ սա եզակի դեպք չէ աշխարհում, երբ Պուտինի անունով բացվում են հաստատություններ։ Երևանում մի շարք պուտինասերներ ժամանակին բացել էին Պուտին ակումբներ, որոնք սակայն այդպես էլ չգործեցին՝ պուտինասերների փոքր քանակության պատճառով։