տուն Սպորտ Սետյենը՝ Մեսսիի ծանրաբեռնվածության մասին

Սետյենը՝ Մեսսիի ծանրաբեռնվածության մասին

174
0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը չի կածում, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վրա մեծ ծանրաբեռնվածություն կա։

«Մեսսին փորձ ունի ու հասկանում է, թե ինչ կարող է անել, իսկ ինչ՝ ոչ։ Բայց, ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլիստի, այնպես էլ իրեն պետք է ժամանակ տալ հանգստանալու համար։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները այնքան են սովոր խաղալ չորեքշաբթի-կիրակի գրաֆիկով, որ խնդիրներ չկան։ Բայց դեռևս շուտ է, որ ես գնահատական տամ, թե ինչպես է դա անդրադառնում ֆուտբոլիստների վրա», – Սետյենի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ կար տեղեկություն այն մասին, որ Մեսսին շաբաթներ շարունակ խաղում է ցավերով, ինչը առաջացել էր մարզչական փոփոխությունից հետո։

Armsport.am