Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է միջոցառում, որի կազմակերպիչները կոչ են անում սեպտեմբերի 21-ին հավաքվել Ազատության հրապարակում և Անկախության տոնը նշել համբուրվելով: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Պաշտպանենք մեր անկախությունը.լցնենք Հանրապետության հրապարակը համբույրով: Գալիս ենք զույգերով, կամ կազմում զույգեր: Ստանում ենք գլխակապեր՝ բանդանաներ, որոնց վրա գրված է ՝ «Ազատ Անկախ Հայաստան» ու համբուրվում՝ հնարավորինս երկար: Դե ձեզ տեսնեմ, ոնց եք պաշտպանելու Հանրապետությունը:
Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր :))))»