տուն Լուրեր Սեպտեմբերին Հայաստանում կսկսվի ընտրական գործընթաց. Հայազն

Սեպտեմբերին Հայաստանում կսկսվի ընտրական գործընթաց. Հայազն

72
0

Hayazn

«Հայազն» կուսակցությունը կանոնադրությամբ որդեգրել է ներկազմակերպական ժողովրդավարության առանձնահատուկ սկզբունքներ, որոնց նպատակն է քաղաքական դաշտի ազգային հեղափոխական բևեռը օժտել նոր տեսակի արդյունավետ ընտրական ենթահամակարգով: Վերջինիս միջոցով է «Հայազնը» ձևավորելու և պարբերաբար թարմացնելու իր պայքարն առաջնորդող քաղաքական թիմը:
Քաղաքական խորհրդի պարբերական ընտրությունները տեղի են ունենալու հրապարակային, ուղղակի քվեարկությամբ, թեկնածուների քաղաքական ծրագրերի նախընտրական քննարկումներից հետո:

Ընտրելու և առաջադրվելու իրավունք են ունենալու կուսակցության բոլոր անդամները: Կուսակցականներին հավասար պայմաններով նման իրավունք կարող են ձեռք բերել նաև ազգային-հեղափոխական դիրքորոշումներով հանդես եկող բոլոր գործիչները և ակտիվ համակիրները:

Ընտրական գործընթացը ֆինանսավորվելու է նրա բոլոր մասնակիցների կողմից:
Հետագայում նույն սկզբունքներով կազմակերպվելու են համամասնական ընտրակարգով անցկացվող բոլոր ընտրությունների թեկնածուների ցուցակների առաջադրումը: Դրանց նույնպես կարող են մասնակցել անկուսակցական համակիրներ:
Քաղաքական խորհրդի անդրանիկ ընտրության գործընթացը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերից: Նախապես «Հայազն» վարչությունը կներկայացնի ընտրակարգի, մասնակցության պայմանների և ժամանակացույցի մանրամասները: Թեկնածուների առաջադրումը, նախընտրական քննարկումները և քվեարկության արդյունքների ամփոփումը լինելու են հրապարակային:
Մենք համոզված ենք, որ միայն ազատ, հավասար գաղափարակիցների միասնական կամքով ձևավորված և նրանց հաշվետու քաղաքական թիմերն են կարող առաջնորդել մեր պայքարը հանուն ազգային պետության:

«Հայազն» կուսակցության վարչություն