Ինչպես արդեն հաղորդել ենք, մեկնարկել էր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այն արդեն ավարտվել է:
Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձավ կիրակի օրը սպասվող չարտերին:
Ռևազյանը նշեց, որ Իտալիայից ժամանող քաղաքացիների մեջ «զբոսաշրջիկներ էլ կան, ուսանողն էլ կան, այնտեղ բնակվող հայեր էլ կան»:
Ռևազյանը նաև նկատեց, որ օդային սահմանը փակելը կարող է խնդիրը լրջացնել. «Նույն այս ուղևորները, որոնք որ եկել են ու վարակված են եղել, եթե տրանզիտով գային, ավելի բարդ կլիներ»:
«Սենց բան երբևէ երևի չի եղել ամբողջ աշխարհում»,- ասաց Ռևազյանը՝ հավելելով, որ ավիացիայում ստեղծված իրավիճակը շատերը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված իրավիճակի հետ: