տուն Լուրեր Բլոգ Սենսացիայի հետևից ընկած ԶԼՄ-ները սխալ մեկնաբանեցին Էրդողանի խոսքերը

Սենսացիայի հետևից ընկած ԶԼՄ-ները սխալ մեկնաբանեցին Էրդողանի խոսքերը

197
0

Recep Tayyip ErdoganԻրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին երեկ զգուշացրել է, որ իր երկիրը թուլ չի տա Թուրքիային խառնվել իրաքյան սահմանադրության խախտմամբ Քրդստանի տարածաշրջանից թուրքական Ջեյհան նավահանգիստով ծրագրվող նավթային առևտրին, այն դեպքում, երբ անցյալ շաբաթ քրդերը հայտարարեցին, որ Իրաքի հյուսիսից հում նավթի առաջին խմբաքանակն արդեն իսկ առաքվել է Թուրքիա:

Ռ. Թ. Էրդողանը փաստորեն իզուր չէր անցյալ տարվա նոյեմբերին Դիարբեքիրում ողջունում «Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածաշրջանի ժողովրդին», իսկ սենսացիայի հետևից ընկած ԶԼՄ-ները՝ նրա այդ խոսքերը ներկայացնում որպես «Քրդստան» եզրի առաջին հանրային կիրառություն Թուրքիայի վարչապետի կողմից:

Սակայն ակնհայտ է, որ պաշտոնական Բաղդադը, բոլորովին էլ տրամադրված չէ հեշտությամբ «մարսելու» իր իրավունքների նման ոտնահարումը թե՛ Էրբիլի և թե՛ Անկարայի կողմից:

Այն դեպքում, երբ Իրաքի վարչապետը սպառնում է կտրել երկրի կենտրոնական բյուջեից Քրդստանի տարածաշրջանին տրվող հատկացումները, նրա տեղակալ Հուսեյն ալ-Շահրիստանին Բաղդադում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարին զգուշացրել է, որ իրաքյան կառավարությունն այս խնդրում Թուրքիային պատասխանատու է համարում և իրեն իրավունք վերապահում պահանջելու փոխհատուցել նավթի անօրինական առևտրի արդյունքում Բաղդադին հասցված վնասները:

Գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here