տուն Տնտեսական «ՍԵՆԱՏՈՐ ԳՐՈՒՊ»-ի խաղային ավտոմատների մաքսային ռեժիմի ժամկետը ևս կերկարաձգվի

«ՍԵՆԱՏՈՐ ԳՐՈՒՊ»-ի խաղային ավտոմատների մաքսային ռեժիմի ժամկետը ևս կերկարաձգվի

120
0

խաղային ավտոմատԿառավարության հինգշաբթի օրվա նիստում «ՍԵՆԱՏՈՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը կերկարաձգվի մինչև 2017 թվականի հունիսի 18-ը: Ընկերությունը մոտ 300 միլիոն դրամի խաղային 3 ավտոմատ է ներմուծել:

«Ընկերությունը հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը՝ վայելելով տեղական շուկայում ապրանքանիշի ճանաչելիությամբ առանջին տեղը: Ընկերությանը հաջողվել է ներգրավել որակավորված անձնակազմ: 2014թ. փետրվարի դրությամբ այն գործատու է հանդիսանում 118 ՀՀ քաղաքացու, որոնցից 64-ը հանդիսանում են մարզային համայնքների բնակիչ:

Ընկերությունը շարունակաբար բարձր հորիզոնականներ է գրավել ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում՝ հաստատագրված վճարների, եկամտահարկի, ԱԱՀ, իսկ այժմ միասնական պետ. տուրքի վճարումներով»,- ասվում է կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ: