տուն Uncategorized Սենատը վստահություն է հայտնել Իտալիայի նոր վարչապետին

Սենատը վստահություն է հայտնել Իտալիայի նոր վարչապետին

95
0

Mateo-Renci1

Իտալիայի սենատը վստահություն է հայտնել նոր վարչապետ Մատեո Ռենցիի կառավարությանը։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Ավելի վաղ Ռենցիին հաջողվել էր կազմավորել կոալիցիոն կառավարություն, որի մեջ մտել էին «Նոր աջ ուժերը», «Քաղաքացիական ընտրությունը», «Կենտրոնի միությունը», և Դեմոկրատական կուսակցությունը։ Նոր կառավարությունը հաստատելու օգտին քվեարկել է 169 սենատոր, 139-ը դեմ է արտահայտվել։ Հիշեցնենք, որ Մատեո Ռենցին վարչապետ էր դարձել, երբ իր նախաձեռնությամբ Դեմոկրատական կուսակցությունն անվստահություն էր հայտնել իր կողմից նշանակված վարչապետ Էնրիկո Լետային։ 39-ամյա Ռենցին դարձել է Իտալիայի ամենաերիտասարդ վարչապետը։