տուն Հասարակություն Առողջապահություն Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Armtimes.com

Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. Armtimes.com

300
0

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ 5-6 օր առաջ կորոնավիրուս է հաստատվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա ամուսին, փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Վերջինիս խոսքով՝ Պետրոսյանը բուժումը անցնում է տնային պայմաններում, բարեբախտաբար, նրա մոտ թոքաբորբ չկա:

Կորոնավիրուսի թեստ է հանձնել նաեւ ինքը՝ Մեժլումյանը. դրա պատասխանը դեռեւս չի ստացվել:

Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց նաեւ, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ վաղը կայանալիք նիստը հետաձգելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում: