Ինչպես ավելի վաղ գրել էինք , բուժման նպատակով Գերմանիա էր մեկնել պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Սեյրան Օհանյանը:
Մամուլում լուրեր են տարածվել, որ նա այժմ Հայաստանում է: Տեղեկությունը factor.am-ի հետ զրույցում հաստատել է Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։ Օհանյանը դիմել էր դատարան՝ խնդրելով իրեն թույլատրել բուժման նպատակով կարճ ժամանակով լքել Հայաստանը։ Դատարանը բավարարել էր այս միջնորդությունը։